ՀՀ-ի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։
Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Այսօր ավելի վաղ ֆորումի շրջանակներում Միրզոյանը բանակցություններ էր վարել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և ելույթ ունեցել Ադրբեջանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպված պանելային քննարկմանը։