Ապրիլի 1-4-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հաղորդագրությունները։
- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում կմասնակցեն Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին:
- Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություններ են անցկացրել։
- Հայաստանում ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։
- Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերթին հայ գերիների վիճակի մասին ահազանգերից հետո Բաքու այցելելու վերաբերյալ բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն Armenia Today-ին հերքել է ԶԼՄ-ների լուրերը, որ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
- Կառավարությունն ապրիլից մինչև տարեվերջ Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրի։
- Վատիկանում Ադրբեջանի մասին գիտաժողովի ժամանակ Արցախի հայկական հուշարձաններն «աղվանական» են ներկայացրել։
- Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ են նվաճել, Վազգեն Թևանյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։
- Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն օգոստոսին համերգ կունենա Երևանում։