Եթե Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնեն ոչ բարեկամական հարաբերություններ, «Ռուսաստանը կտխրի, բայց Հայաստանը, ամենայն հավանականությամբ, պարզապես ընդհանրապես գոյություն չի ունենա»,- հայտարարել է ռուսական Sputnik գործակալության և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելված է 2022 թվականից։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տվյալ որոշումը բացատրել էր որպես «Հայաստանի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» արձագանք։