Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի հյուրերի ցանկում են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, հայտնել է միջոցառման կայքը։
Ադրբեջանը համաժողովում կներկայացնեն երկրի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
ՀՀ ԱԳՆ-ն Armenia Today-ին հաստատել է Արարատ Միրզոյանի մասնակցությունը Անթալիայի 4-րդ դիվանագիտական համաժողովին։ Նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը պարզաբանել է, որ նախարարը համաժողովին կմասնակցի ապրիլի 11-12-ը և նշել, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Նա չի հստակեցրել, թե ում հետ է հանդիպելու նախարարը՝ արձագանքելով Armenia Today-ի հարցմանը, թե ում հետ են նախատեսված հանդիպումներ։
Ֆորումը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 11-13-ը։