«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ դռնփակ նիստում դեմ են արտահայտվել ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանին և ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը երկու օր քննարկելուց և ներկայացված «փաստարկները» վերլուծելուց հետո, մեկուկես ժամ տևած հանդիպման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Էղոյանը և այլք հայտարարել էին, որ գործի իրավական հիմքը թույլ է։
«Չնայած դեմ կարծիքներին՝ մեծամասնությունը ելույթներ է ունեցել` ձևական ֆրազներ ասելով, թե պետք է հնարավորություն տալ, որ քննություն իրականացվի, և պարզվի իրականությունը»,- նշում է հրատարակությունը։
Մարտի 12-ին Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին, ինչպես նաև Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Մարտի 27-ին ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկել էր նրանց։
Կարդացեք նաև՝ Կան ուժեր, որոնց հետ համագործակցում ենք, դրա դրսևորումը կերևա առաջիկա 3-4 օրերին․ Աղազարյան