Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հավելել են ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։
Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։