Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ՀՀ կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշում էր կայացրել մարտի 21-31-ը հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետը բացելու վերաբերյալ՝ Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով:
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շնորհակալություն էր հայտնել թուրք գործընկերներին՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում համագործակցության համար։