• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2025 11:23
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Երևանի անգործությունը խանգարում է». կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Բաքվի հայ գերիներին ազատելու պահանջով

Քաղաքականություն,
20 Մարտ 2025 17:20
ShareShareShare
«Երևանի անգործությունը խանգարում է». կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Բաքվի հայ գերիներին ազատելու պահանջով
telegram

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ Բաքվի բանտերից հայ պատանդներին ազատելու համար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի առաջարկած քայլերը կիրառելու պահանջով։ Ակցիան ուղիղ եթերով հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Ավելի վաղ Գենսերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել Բաքվի հետ բանակցել հայ գերիների ազատ արձակման շուրջ, շարունակել դատական ​​գործընթացն Արդարադատության միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում և աջակցություն խնդրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության ղեկավարներից։

Ակցիայի կազմակերպիչներն ընդգծել են, որ Երևանի անգործությունը խանգարում է միջազգային կառույցներին ավելի վճռականորեն պահանջել Բաքվից ազատ արձակել ռազմագերիներին և ապօրինի կերպով կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

«Սա պետք է լիներ խաղաղության օրակարգի կարևորագույն պայման, բայց նրանք հորդորել են չզբաղվել այս հարցով։ Խաղաղություն չի կարող լինել մի երկրի հետ, որտեղ կան գերիներ, ինչպե՞ս կարող եք խաղաղ լինել, երբ ձեր որդին գերի է։ Սփյուռքի տարբեր կազմակերպություններ, լոբբիստական ​​խմբեր, միջազգային կառույցներ, որոնց հետ շփումներ ենք ունենում, ասում են՝ այդ հարցը Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա։ Ասում են, որ կարող են աջակցել նախաձեռնությանը, բայց չեն կարող լինել դրա առաջ տանողը»,- ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։

Նա անհիմն է անվանել իշխանությունների արդարացումները, թե իբր գերիների հարցն Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում ներառելը քննարկումները փակուղի կտանի։ Թանդիլյանը հիշեցրել է, որ նույնիսկ առանց գերիների հարցը քննարկելու Բաքուն հրաժարվում է բավարարել հայկական կողմի մյուս առաջարկները՝ առաջ մղելով սահմանադրական փոփոխությունների իր օրակարգը և արգելափակելով բանակցային գործընթացը։

«Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը վարչապետին մեղադրել է 2021 թվականին բանտարկյալներին ազատ արձակելու խոստումները միայն ընտրություններում հաղթելու համար օգտագործելու մեջ։ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է սեփական որդուն ուղարկել Բաքվի բանտ՝ հայ գերիներին ազատ արձակելու դիմաց, սակայն շատ հայեր դեռ գերության մեջ են, հիշեցրել է Ստեփանյանը։

«Բազմաթիվ դիմումներ ուղարկվում են Արտաքին գործերի նախարարություն, բայց այնտեղ ծալվում են ու դրվում դարակներում, քանի որ իշխանությունների համար այս հարցը փակված է Ալիևի հետ։ Այս իշխանությունները մեծ վախեր ունեն գերիների վերադարձից»,- շեշտել է նա։

Ստեփանյանն ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն Բաքվի բանտերում գտնվող 23 բանտարկյալին, այլև գերեվարված, բայց անհայտ կորած 80 անձանց։

Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբանը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։

Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Մարտի 13-ին Վարդանյանը դադարեցրել էր հացադուլը։

telegram
Tags: աԿՑԻԱԵրևան

Առնչվող Նորություններ

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11

Հուլիսի 8-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրի վրա, շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության՝ «Լեռնային Ղարաբաղ անվտանգ...

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:56

Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

01 Հուլիս 2025 10:44

Արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելուց և կալանավորելուց բացի, իրավապահ համակարգը զբաղված է նաև նրանց շրջապատի...

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում...

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

30 Հունիս 2025 23:29

Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիս 2025 22:12

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին, հայտնել է ընկերությունների...

Ավելին
  • Լուրեր
Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:56
Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

01 Հուլիս 2025 10:44
Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները

Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները

01 Հուլիս 2025 10:33
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Մասկն առանց սուբսիդիաների հավանաբար ստիպված կլիներ վերադառնալ Աֆրիկա. Թրամփ

01 Հուլիս 2025 10:29
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:01
Իլոն Մասկը հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմից

Եթե «խելահեղ» ծախսային օրինագիծն ընդունվի, հաջորդ օրը կստեղծվի «Ամերիկա» կուսակցությունը. Մասկ

01 Հուլիս 2025 09:59
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 1-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

01 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

01 Հուլիս 2025 09:39
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35
Թրամփը դատի է տվել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին

Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել

01 Հուլիս 2025 00:43
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15
Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

30 Հունիս 2025 23:29
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում ընթացող ATP 250 մրցաշարի եզրափակիչ

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ը

30 Հունիս 2025 22:57
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիս 2025 22:12
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

30 Հունիս 2025 21:36
Հասակակցին դանակահարելու դեպքով 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողությունը․ ՔԿ

ՔԿ-ն ռադիոլոգին մեղադրել է զորակոչիկին կեղծ տեղեկանք տալու մեջ

30 Հունիս 2025 21:20
ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

30 Հունիս 2025 20:44
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

30 Հունիս 2025 20:03
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

30 Հունիս 2025 19:52
«Ամեն ինչ արվում է». ՀԷՑ-ն զգուշացրել է Երևանի բնակիչներին ՀԷԿ-ում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին

Առանց թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայան տեղադրելու պատճառով հրդեհ է բռնկվել․ ՀԷՑ

30 Հունիս 2025 19:18
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

30 Հունիս 2025 18:28
2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

30 Հունիս 2025 18:15
Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

30 Հունիս 2025 18:11
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 30-ին՝ ըստ ԿԲ տվյալների

30 Հունիս 2025 16:29
«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

30 Հունիս 2025 16:08
Բագրատ և Միքայել սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն, գաղտնալսեն. Զոհրաբյան

Բագրատ և Միքայել սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն, գաղտնալսեն. Զոհրաբյան

30 Հունիս 2025 15:29
«Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (ուղիղ)

«Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (ուղիղ)

30 Հունիս 2025 15:22
Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը․ ԶԼՄ

Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ամուսնացած հոգևորականներին անվանել է «իր եղբայրներ»

30 Հունիս 2025 15:00
Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Արարատում՝ 2-4 բալ ուժգնությամբ

30 Հունիս 2025 14:57
Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա
Արցախ

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11

Հուլիսի 8-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրի վրա, շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության՝ «Լեռնային Ղարաբաղ անվտանգ...

ԿարդալDetails
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)
Քաղաքականություն

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:56

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ