Հայաստանը ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ կնշանակի, որոշումը կառավարությունն ընդունել է մարտի 20-ի նիստում։
Պաշտպանության հարցերով կցորդն զբաղվելու է ՄԱԿ-ի քարտուղարության խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի (DPO) հետ համագործակցության խորացմամբ, ինչը կնպաստի կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Կառավարության մարտի 6-ի նիստում որոշում էր ընդունվել, ըստ որի՝ Հայաստանը Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ կունենա։
2024-ի նոյեմբերին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արկադիա Տոնոյանին նշանակել էր Հնդկաստանում ռազմական կցորդ: