ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ՝ վերջինիս համատեքստում ներկայացնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Ըստ հաղորդագրության՝ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա, հավելում են գերատեսչությունից: