Շվեյցարիայի դաշնային ժողովի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով, հայտնել է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով Շվեյցարիայի իշխանություններին կոչ է արվում հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար»,- գրել է Ստեփանյանը։