Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկարատև զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային փոխգործակցության ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները «մշտական կապի մեջ են և շնորհակալություն հայտնել այն ուշադրության համար, որը նրանք հատկացնում են միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությանը՝ միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչին»:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ընթացիկ իրավիճակը, հավելել է մամուլի ծառայությունը:
Սիմոնյանը մարտի 4-ին հայտնել էր, որ Մատվիենկոն ՀՀ կժամանի նախնական հունիսի 5-6-ը։