ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և հաստատել իր մասնակցությունը Մոսկվայում Մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այս մասին, ըստ աղբյուրի, Փաշինյանն ասել էր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում։
Կրեմլը նաև հայտնել է, որ ի պատասխան Փաշինյանի պատրաստակամությանը ՝ ստորագրել փաստաթղթը՝ Պուտինն ընդգծել է, որ երկու կողմերն էլ կարող են հույս դնել ռուսական կողմի օգնության վրա։ «Դա ուղղված է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը, ինչպես նաև կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր։
Մարտի 14-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտի մասին։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։