Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Նա այսպես է արձագանքել Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրության համար «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ News.am-ի խնդրանքով։
«Այս իշխանությունը երբեք չի պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ պայքարել է, որ ինքը հնարավորություն ունենա կոռուպցիան գլխավորել։ Սրանք արդեն մաշված, բուրումնավետ և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի։ Հնարավոր է՝ առաջինը դա տեղի ունենա հենց Գյումրիում»,- հավելել է Միկոյանը։
Փաշինյանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Գյումրիում սպասվում է խոշոր ապօրինի գույքի վերադարձ, որը պատկանում է «Միշիկին (Միքայել Մինասյան, Վարդանիկին (Վարդան Ղուկասյան), Ռոբիկին (Ռոբերտ Քոչարյան) ու Սերժիկին (Սերժ Սարգսյան)»։
Ավելի վաղ Փաշինյանը նախկին նախագահներ Քոչարյանին և Սարգսյանին կոչ էր արել բացահայտել, թե «ով և ինչ նպատակով է իրենց բերել Հայաստանում իշխանության» և հայտարարել, որ դա արվել է Հայաստանի պետականության վերջնական կորստի նպատակով՝ նախկին նախագահներին իշխանության բերածների թելադրանքով։