ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, որտեղ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, հայտնել է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ քննարկվել է նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին, նշված է հրապարակման մեջ։
Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ասված է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Մատվիենկոյի այցը տեղի կունենա ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո։