Արցախը երբեք բանակցային գործընթացից դուրս չի մնացել, սա կեղծ թեզ է, որը շարունակաբար փորձում են հրամցնել մեր ժողովրդին, այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իր իշխանության օրոք Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից։
«Դուք մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանից, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան և չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի իշխանության հետ։ Մինսկի խմբի շրջանակներում բոլոր գործողությունները Ղարաբաղի ներգրավվածությամբ էին, Ղարաբաղը կոնֆլիկտի կողմ էր։ Իմ ու Ալիևի բանակցային գործընթացն ընթացել է այդ գործընթացին զուգահեռ, որն ավարտվել է Քիվեսթով։ Եթե չլիներ Քիվեսթը, որտեղ Ադրբեջանը համաձայնվում էր, որ Ղարաբաղը միանար Հայաստանին, չէին լինի Մադրիդյան սկզբունքները, որոնք ուղղակի ֆիքսվում էին Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...