Երևանը բացատրել է Թեհրանին, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների համար, ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանի խոսքով՝ եթե ՀՀ-ն կարողանա ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդումն օգտագործել Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար, այս տեսանկյունից իրենք դրական են գնահատում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները։
Սոբհանին հավելել է, որ հայկական կողմը նաև վստահեցրել է Իրանին, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությունը բացասաբար չի ազդի Երևանի և Թեհրանի հարաբերությունների վրա։