Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարից, որը բազմաթիվ կյանքեր խլեց, գրել է ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։
«Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ»,- նշված է գրառման մեջ:
Հունվարի 30-ին Վաշինգտոնի մերձակայքում 64 մարդ տեղափոխող օդանավի և ԱՄՆ բանակի ուղղաթիռի բախման հետևանքով առնվազն 18 մարդ էր զոհվել։ Ինքնաթիռը բախվել էր ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին։