Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ Գարո Փայլանի, Յուջին Ռումերի և Թոմաս դե Վաալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, սահմանազատումը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունները և այդ համատեքստում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: