Հունվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս, որտեղ կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումին, Armenia Today-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա որևէ մեկնաբանություն չտվեց Դավոսում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին: Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։
Դավոսի Համաշխարհային տնտեսական 54-րդ ֆորումը նախորդ անգամ կայացել էր հունվարի 15-19-ը։