Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում կայացած ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել ամրապնդել կապերը Հայաստանի հետ, հայտնում է «Զարթոնք մեդիան»։
Լրագրողների հետ զրույցում Բարոն հանդիպումը որակել է որպես «Հայաստանի ճակատագրին անդրադառնալու հնարավորություն»։
«Եվրամիությանը կոչ եմ անում զարգացնել հարաբերություններն այս երկրի հետ, որին շատ կապված է Ֆրանսիան, որպեսզի կարողանանք նրան ևս մեկ անգամ տրամադրել այն ամբողջ աջակցությունը, որն իրավունք ունի ակնկալել»,- ասել է նա՝ չնշելով աջակցության ձևը։
Հանդիպման պաշտոնական զեկույցի մեջ, որը հրապարակվել է ԵՄ-ի կողմից, ԱԳ նախարարների քննարկած թեմաների թվում Հայաստանը չի նշվում: Օրակարգում Ուկրաինայում և Սիրիայում հակամարտություններն էին, ինչպես նաև Վրաստանում տիրող իրավիճակը։