«Քաղաքացիական պայմանագրի» վարչության որոշմամբ՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է կուսակցությունից, հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։
Դեկտեմբերի 11-ին Ասլանյանը հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Պատգամավորն «անհիմն» էր համարել Աղազարյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեղադրանքը։ Ասլանյանն ավելի ուշ հայտարարել էր, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության «լիիրավ անդամ»:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՔՊ-ն Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։