Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցելով՝ կկարողանան Հարավային Կովկասը վերածել ավելի կայուն և անվտանգ տարածաշրջանի, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի անկախության օրվա շնորհավորական ուղերձում։
Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել տարածարջանում կայուն խաղաղությանը, աշխատել Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ և ապահովել հայ ժողովրդի էներգետիկ անվտանգությունը։
«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայության հարցում այս մեծ մարտահրավերի պահին: Մենք կշարունակենք աջակցել հարավկովկասյան տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությանը»,- ասել է դիվանագետը:
Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում։
«Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանն ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի է կապված աշխարհի հետ, և երկրների առևտուրը վերջին տասը տարիների ընթացքում կրկնապատկվել է»,- հավելել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Հայաստան-ԱՄՆ կապերը շարունակում են ամրապնդվել, այդ թվում՝ շնորհիվ ԱՄՆ-ում և աշխարհում ուժեղ հայկական սփյուռքի ջանքերի։
Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում. ԳԴ
Հայաստանի դատախազությունում վարչապետ Նիկոլի Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան Armenia...