• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հուլիս 2025 05:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ջերմացում կամ փոփոխություն չեմ տեսնում․ քաղաքագետ

Հարցազրույց, Քաղաքականություն,
16 Սեպտեմբեր 2024 17:00
ShareShareShare
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ջերմացում կամ փոփոխություն չեմ տեսնում․ քաղաքագետ
telegram

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ջերմացում կամ փոփոխություն չեմ տեսնում, Armenia Today-ին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «չի կարելի այլ երկրների մասին խոսել վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ-ի»։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Հայաստան, որի ընթացքում կողմերը քննարկել էին համագործակցությունը տնտեսական ոլորտում։

«Այն ջերմացումը, որի մասին գրում են մամուլում, չեմ տեսնում։ Փաշինյանի ասուլիսում կային հայտարարություններ, որոնց մի մասը կարելի էր ընկալել որպես ռուսամետ, մյուս մասը՝ հակառուսական։ Այս դեպքում սխալ է ընկալել, թե քաղաքականությունը փոխվում է։ Երբ Փաշինյանն ասում է՝ չի կարելի Ռուսաստանի մասին վատ խոսել, բայց իշխանության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում նույնիսկ մեկ օր չեն դադարել հակառուսական տրամադրություններ տարածել, հարց է ծագում․ նա այդ ուղերձը պետք է աներ հրապարակայի՞ն, թե՞ պետք է դիմեր այն մարդկանց, որոնց ձեռքն ամեն օր կամ մի քանի շաբաթը մեկ սեղմում է։ Գուցե նրանց խնդրեր, որ դադարեցնե՞ն հակառուսական քարոզչությունը։ Խոսքս փորձագիտական ու քաղաքական հանդիպումների մասին է, որոնք հաճախ ունենում է հակառուսական ուժերի՝ պսևդո ընդդիմության հետ»,- նշել է քաղաքագետը։

Միքայելյանի կարծիքով՝ ՌԴ-ին ուղղված հրապարակային մեսիջի նպատակը Ռուսաստանի դիրքորոշումը մեղմացնելն է, բայց բովանդակային փոփոխություն չկա։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարությունն իրավիճակային է։

«Այս կառավարությունը շատ նրբորեն արձագանքում է ուկրաինական ճակատում Ռուսաստանի գործողություններին։ Երբ ՌԴ-ն 2022-ի սեպտեմբեր- հոկտեմբերին լուրջ անհաջողություններ ունեցավ, Փաշինյանը կողմնորոշվել էր Բրյուսելի միջոցով Արցախը հանձնել։ Հիմա, երբ ուկրաինական ճակատում Ռուսաստանն է հաջողություններ ունենում, Փաշինյանը փորձում է մեղմացնել տոնը, այն էլ՝ հատվածական։ Ես չեմ կարող սա ընկալել որպես քաղաքականության փոփոխություն։ Կարող ենք ընկալել որպես տոնի փոփոխություն, բայց գերագնահատել՝ ոչ։ Հարաբերությունների մակարդակով փոփոխություն չեմ տեսնում»,- հավելել է քաղաքագետը։

Միքայելյանը չի կարծում, թե ՌԴ-ի աջակցությամբ հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում լուծել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, ինչի մասին երևանյան այցի ժամանակ ասել էր Օվերչուկը։

«Փաշինյանի օրոք իրադարձությունների նման զարգացում չի կարող տեղի ունենալ, քանի որ Փաշինյանը ներկայացնում է արևմտամետ կառավարություն։ Դա չի կարող տեղի ունենալ նաև հայամետ կառավարության օրոք։ Այն հնարավոր է միայն ռուսամետ կառավարության դեպքում, որովհետև եթե Ռուսաստանը վերահսկում է կոմունիկացիաները, ապա Հայաստանի վերահսկողությունը սահմանափակ է։ Կարող ենք ուրիշ բառերով կոչել, բայց խոսքը միջանցքի մասին է, որը Թուրքիան է ցանկանում։ Միևնույն ժամանակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեջբերելն այլևս անիմաստ է։ ՌԴ փոխվարչապետի կողմից այն մեջբերելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը շատ թույլ խաղաքարտեր ունի։ 2023-ի սեպտեմբերից հետո նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մասին խոսելը տեղին չէ»,- նկատել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ ապաշրջափակման, խաղաղության պայամանագրի շուրջ քննարկումները երկրորդական են, քանի որ գոյություն ունի մեծ պատկեր՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա հարաբերակցություն։

«Թուրքիան տասնամյակներով փորձում էր վերականգնել վերահսկողությունն Ադրբեջանում, ձեռք բերել ազդեցություն ամբողջ Հարավային Կովկասում։ 2020-ի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Թուրքիան մասնակիորեն կարողացել է դա անել, ինչի հետ Ռուսաստանը, դե ֆակտո, համաձանել է՝ զիջելով տարածաշրջանի գերիշխանությունը Թուրքիային։ Մինչդեռ Իրանն ընդվզում է այս ամենի դեմ, իսկ Ռուսաստանն ուզում է տեղավորվել այն տրամաբանության մեջ, որ տարածաշրջանում Թուրքիան է գերիշխում։ Երբ այս մեծ պատկերը հասկանում ենք, հասկանալի է դառնում նաև Իրանի ու ՌԴ-ի միջև անհամաձայնությունը»,- ընդգծել է Միքայելյանը։

Միքայելյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիր կոչվածն ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանին։ Նրա խոսքով՝ անլուրջ է այն կոչել խաղաղության պայմանագիր, քանի որ դրանով Հայաստանի դեմ նոր կապիտուլացիա են պատրաստում։

Ադրադառնալով պայմանագրի կետերի շուրջ համաձայնության, մեկ կետի մասով անհամաձայնության մասին հայտարարություններին՝ քաղաքագետը նշել է, որ դրա ստորագրումն առաջիկայում հնարավոր չէ։

«Դիվանագիտական ասացվածք կա․ եթե չի համաձայնեցվել ամեն ինչ, ուրեմն չի համաձայնեցվել ոչինչ։ Բացառված է առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- եզրափակել է Միքայելյանը։

Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրում կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ, 3 հոդված համաձայնեցված է մասնակի։ Նա նշել էր, որ ՀՀ-ն առաջարկել է ստորագրել պայմանագիրը, քանի որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։

Աննա Բադալյան

telegram
Tags: Հրանտ ՄիքայելյանըՌԴՓաշինյանքաղաքագետՕվերչուկ

Առնչվող Նորություններ

«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

18 Հուլիս 2025 00:54

Հուլիսի 16-ին մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը տևեց գրեթե 4,5 ժամ։ Քննարկվեցին տարբեր հարցեր՝ արտաքին քաղաքականությունից...

«Քաջ և դրական քայլ». Իրանի դեսպանը՝ Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշման մասին

ՀՀ-ն մեզ վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումն Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ․ Սոբհանի

18 Հուլիս 2025 00:21

ՀՀ կառավարությունը մեզ վստահեցրել է, որ արտաքին հարաբերությունների զարգացումը Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ և մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին,...

«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

ՏԿԵՆ-ը ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ

17 Հուլիս 2025 20:17

ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Armenia Today-ին հայտնել են Տարածքային կառավարման և...

«Մենք չենք պատրաստվում նրանց գրպանները նայել». Զախարովան՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնության մասին

«Մենք չենք պատրաստվում նրանց գրպանները նայել». Զախարովան՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնության մասին

17 Հուլիս 2025 18:11

Մենք չենք պատրաստվում նրանց գրպանները նայել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում...

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

17 Հուլիս 2025 16:43

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նույն որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունների...

Իրանցի պաշտոնյան աջակցել է ապաշրջափակման հարցում ՀՀ դիրքորոշմանը

Իրանցի պաշտոնյան աջակցել է ապաշրջափակման հարցում ՀՀ դիրքորոշմանը

17 Հուլիս 2025 16:15

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ...

Ավելին
  • Լուրեր
«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

18 Հուլիս 2025 00:54
Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաաստանի ԱԺ նախագահ

Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաաստանի ԱԺ նախագահ

18 Հուլիս 2025 00:47
«Քաջ և դրական քայլ». Իրանի դեսպանը՝ Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշման մասին

ՀՀ-ն մեզ վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումն Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ․ Սոբհանի

18 Հուլիս 2025 00:21
ՌԴ-ն Ճապոնիային բողոք է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

ՌԴ-ն Ճապոնիային բողոք է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

17 Հուլիս 2025 23:06
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

17 Հուլիս 2025 22:38
Ըմբշամարտի ԵԱ․ Արման Անդրեասյանը եզրափակչում է

Արման Անդրեասյանը դարձել է ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

17 Հուլիս 2025 21:55
Երևանի դպրոցներից մեկում դանակահարված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

17 Հուլիս 2025 21:19
«Վեոլիա ջուրը» մեկնաբանել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումները

«Վեոլիա ջուրը» մեկնաբանել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումները

17 Հուլիս 2025 20:54
«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

ՏԿԵՆ-ը ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ

17 Հուլիս 2025 20:17
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Լևոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

17 Հուլիս 2025 19:24
«Մենք չենք պատրաստվում նրանց գրպանները նայել». Զախարովան՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնության մասին

«Մենք չենք պատրաստվում նրանց գրպանները նայել». Զախարովան՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնության մասին

17 Հուլիս 2025 18:11
Ութ ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել

Ութ ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել

17 Հուլիս 2025 18:01
Ռոսավիացիան երկու ավիաընկերության թույլատրել է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի

Ռոսավիացիան երկու ավիաընկերության թույլատրել է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի

17 Հուլիս 2025 17:20
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

17 Հուլիս 2025 16:43
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ տվյալների

17 Հուլիս 2025 16:29
Իրանցի պաշտոնյան աջակցել է ապաշրջափակման հարցում ՀՀ դիրքորոշմանը

Իրանցի պաշտոնյան աջակցել է ապաշրջափակման հարցում ՀՀ դիրքորոշմանը

17 Հուլիս 2025 16:15
ՌՀՄ ղեկավարը Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ և հայտարարել եկեղեցու պաշտպանության համար համաժողով անցկացնելու մասին

ՌՀՄ ղեկավարը Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ և հայտարարել եկեղեցու պաշտպանության համար համաժողով անցկացնելու մասին

17 Հուլիս 2025 16:03
Կառավարությունից ասել են, որ այսօր կամ վաղը հարցին լուծում կտրվի․ Վարդաշենի բնակիչ

Կառավարությունից ասել են, որ այսօր կամ վաղը հարցին լուծում կտրվի․ Վարդաշենի բնակիչ

17 Հուլիս 2025 15:22
Էսքան տարի դուք տառապել եք, նորից եք տառապելու, բայց Աննան Չինաստանում միլիոններ է մսխելու․ Աղեկյան

Էսքան տարի դուք տառապել եք, նորից եք տառապելու, բայց Աննան Չինաստանում միլիոններ է մսխելու․ Աղեկյան

17 Հուլիս 2025 15:00
ՄԻԵԴ-ը կալանավորված կնոջ 8 ամսական երեխայի պահման վայրի վերաբերյալ հարցեր է ուղղել կառավարությանը

ՄԻԵԴ-ը կալանավորված կնոջ 8 ամսական երեխայի պահման վայրի վերաբերյալ հարցեր է ուղղել կառավարությանը

17 Հուլիս 2025 14:57
ԱՄՆ 20 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ դրամաշնորհային ծրագրերի չեղարկման համար

ԱՄՆ 20 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ դրամաշնորհային ծրագրերի չեղարկման համար

17 Հուլիս 2025 14:30
Եթե անգամ թափառող կենդանիներն այնտեղ ապրեին, կենդանասերներն աղմուկ կբարձրացնեին․ Սոնա Աղեկյան

Եթե անգամ թափառող կենդանիներն այնտեղ ապրեին, կենդանասերներն աղմուկ կբարձրացնեին․ Սոնա Աղեկյան

17 Հուլիս 2025 14:21
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Սենատը հավանություն է տվել USAID-ի և երկու լրատվամիջոցի չեղարկման վերաբերյալ Թրամփի օրինագծին

17 Հուլիս 2025 14:15
Կոնյակի արտահանման խնդրի պատճառով կառավարությունը երկարաձգել է վարկերի մարման ժամկետները

Կոնյակի արտահանման խնդրի պատճառով կառավարությունը երկարաձգել է վարկերի մարման ժամկետները

17 Հուլիս 2025 13:46
Ալեն Սիմոնյանը մտադիր է ամուսնալուծվել․ խոսնակը հաստատել է ԶԼՄ-ի տեղեկությունը

Ալեն Սիմոնյանը մտադիր է ամուսնալուծվել․ խոսնակը հաստատել է ԶԼՄ-ի տեղեկությունը

17 Հուլիս 2025 13:38
Կոնկրետ գործի հետ կապված ՄԻՊ-ը չի կարող արձագանքել․ Մանասյանը՝ 8 ամսական երեխայի մոր կալանքի մասին

Կոնկրետ գործի հետ կապված ՄԻՊ-ը չի կարող արձագանքել․ Մանասյանը՝ 8 ամսական երեխայի մոր կալանքի մասին

17 Հուլիս 2025 13:08
Մեխակյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի համար շատ մրցունակ թեկնածու է․ Խուդաթյան

Մեխակյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի համար շատ մրցունակ թեկնածու է․ Խուդաթյան

17 Հուլիս 2025 13:00
Որպես այդպիսին՝ ընդգծված միջադեպ վարչապետի և Սիմիդյանի միջև տեղի չի ունեցել․ Խուդաթյան

Որպես այդպիսին՝ ընդգծված միջադեպ վարչապետի և Սիմիդյանի միջև տեղի չի ունեցել․ Խուդաթյան

17 Հուլիս 2025 12:54

Վարդաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց (ուղիղ)

17 Հուլիս 2025 12:50
Դպրոցների պատերին սեպտեմբերի 1-ից կլինի «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձը․ Փաշինյան

Դպրոցների պատերին սեպտեմբերի 1-ից կլինի «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձը․ Փաշինյան

17 Հուլիս 2025 12:29
«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Էքսկլյուզիվ

«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

18 Հուլիս 2025 00:54

Հուլիսի 16-ին մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը տևեց գրեթե 4,5 ժամ։ Քննարկվեցին տարբեր հարցեր՝ արտաքին քաղաքականությունից...

ԿարդալDetails
Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաաստանի ԱԺ նախագահ
Տարածաշրջան

Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաաստանի ԱԺ նախագահ

18 Հուլիս 2025 00:47

Արևմուտքն ընթացիկ տարվա աշնանը Վրաստանում կայանալիք ՏԻՄ ժամանակ կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը երկրում, «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ