• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Հուլիս 2025 00:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՀ իշխանությունները դադարել են պայքար մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար․ թյուրքագետ

Կարծիք, Հարցազրույց, Քաղաքականություն,
24 Ապրիլ 2024 23:33
ShareShareShare
telegram

Հայաստանի իշխանությունները դադարել են պայքար մղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, երկրի ներսում այս հարցի շուրջ թուրքական քարոզչության տարրեր են շրջանառում, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայաստանի Հանրապետությունը դադարել է պայքար մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Սա չի վկայում միայն Հայոց ցեղասպանության արդար պայքարի շարունակականության բացակայության մասին, որն ունի փիլիսոփայական, հոգևոր և համամարդկային նշանակություն։ Սա նշանակում է, որ այլև Հայաստանի դե ֆակտո իշխանությունները հրաժարվել են այդ գործիքը կիրառել մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ նախկինում այդ գործիքը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցի այն սակավ, բայց արդյունավետ միջոցներից մեկը, որով Հայաստանը կարողացել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ որոշակիորեն ամրապնդելով հայկական կողմի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։

Գեղամյանն ընդգծել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության և դրա հետ փոխկապակցված գրեթե բոլոր հարցերը, փաստերը, քայլերը նույնպես դադարել են Հայաստանի իշխանությունների ներքին հռետորաբանության մաս լինել։ Նա նշել է, որ, օրինակ, փողոցներում չկան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ և պահանջում» մակագրությամբ պաստառներ, չկան պետական մեծ մասշտաբի միջոցառումներ, եղածներն էլ իրենց մեջ ոչ թե քաղաքական, իրավական, այլ մշակութային բաղադրիչ են կրում։

«Այլևս չի անցկացվում մեծ գիտաժողով, որին արտասահմանից հայտնի մասնագետներ, քաղաքական գործիչներ կհրավիրվեին։ Պետական կամ պետականամերձ հեռուստատեսություններովն Ցեղասպանության թեմայով այլևս որևէ աշխատանք չի ցուցադրվում, որպեսզի մարդիկ հիշեն, նոր փաստեր իմանան»,- հավելել է փորձագետը։

Ըստ թյուրքագետի՝ դե ֆակտո իշխանությունների կողմից թեպետ զգուշավոր, փոքր քայլերով, բայց Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու միտում կա։

«Ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներում հայտնվում են պրոթուրքական քարոզչության տարրեր կամ ամբողջությամբ «մերկ» թուրքական քարոզչություն։ Դա տեղի է ունենում տարբեր մակարդակներում՝ սկսած նրանից, որ Հայաստանի դե ֆակտո վարչապետն այնքան հաճախակի չի կիրառում «Հայոց ցեղասպանություն» իրավաքաղաքական եզրը, փոխարենն օգտագործվում են այլ ձևակերպումներ։ Բացի այդ, կասկածի տակ է դրվում հանցագործության փաստը,  չի նշվում, որ Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից կատարվել է պետական ​​հանցագործություն, որն այնուհետ շարունակել է քեմալական Թուրքիան։ Այսպիսով՝ իշխանություններն անուղղակի կերպով Թուրքիայի վրայից հանում են մեղքը, ինչը տարբեր մակարդակներում իր հետևանքներն ունի»,- ընդգծել է նա։

Փորձագետը մեկնաբանել է նաև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ կապված Ցեղասպանության զոհերին ցուցակագրելու, նրանց անունները նույնականացնելու անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ներհայկական քննարկումներում թուրքական քարոզչական թեզերի առաջխաղացման, իշխանությունների հակահայկական գործողությունների դրսևորումներից են։

«Դա բոլորովին ժամանակավրեպ, անտեղի և որևէ բան չտվող գործ է։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին ու այդ թեման առաջ բերեցին։ Երկրորդ, նրանք, ովքեր մանրամասն հետևում են Հայոց ցեղասպանության հարցում թուրքական մերժողականության քաղաքականության տարբեր դրսևորումներին, շատ լավ գիտեն, որ թուրքական կողմից ուղղակի և անուղղակի, նույնիսկ տարբեր հայկական ազգանուններով մարդկանց միջոցով նախորդ տարիներին փորձ է արվել այդ թեման զարգացնելու առաջարկ անել, օրինակ՝ դրամաշնորհներ տալու միջոցով, որ, իբր, ուսումնասիրեն և ցուցակագրեն մարդկանց։ Այդուհանդերձ՝  բայց դա շատ ակնհայտ միտում և նպատակ ունի»,- ասել է թուրքագետը։

Նա ընդգծել է, որ ցուցակագրումը շատ բարդ և երկարատև գործընթաց է, որը կարող է տևել տասնամյակներ։

«Տասնամյակների արդյունքում հնարավոր կլինի, օրինակ, ցուցակագրել Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերից ընդամենը մի քանի տասնյակ հազարի։ Ընդ որում՝ այդ գործընթացը թուրքական կողմին հնարավորություն է տալու  ասել՝ «այսքանին եք ցուցակագրել, իսկ մնացա՞ծը, ուրեմն նրանք չկան ու դուք ստել եք»։ Այսինքն, սա հայկական օրակարգ չէ, հայկական կողմից նման պահանջ չի գալիս։ Հայկական ազգանուններով տարբեր անձանց կողմից այս թեզն առաջ տանելը թուրքական քարոզչության հերթական փորձն է` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու կամ այն հերքելու ու մերժելու համար»,- ընդգծել է փորձագետը։

Թյուրքագետը նաև նշել է, որ զոհերի ցուցակագրման թեման ինքնին կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստի գիտական ​​ճանաչումը, որը վաղուց արված է։

«Մի քանի տասնյակ երկրներ, միջազգային հանրություն կոչվածը այդ գիտական ​​ճանաչման հիման վրա են Հայոց ցեղասպանությունը որպես կայացած փաստ ճանաչել։ Հայոց ցեղասպանության փաստը նույնիսկ Օսմանյան կառավարությունն է ճանաչել՝ 1919թ․ դատապարտելով այն իրագործած մի քանի տասնյակ օսմանցի քաղաքական գործիչների»,- հավելել է Գեղամյանը։

Ապրիլի 15-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի անվանական ցուցակ ստեղծել։ Նրա խոսքով՝ դա մեկ պարզ բացատրություն ունի, որպեսզի «մենք իմանանք մեր բոլոր 1,5 միլիոն զոհված հայրենակիցների հասցեները»Ըստ Քոչարյանի՝ «եթե դա հաջողվել է հրեաներին, ապա կհաջողվի նաև հայերին, սակայն մինչև այժմ այդ ցուցակագրումը չի իրականացվել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բադալյան

telegram
Tags: Armenia TodayАрменияИнтервью Armenia TodayЭксклюзивԹուրքիաՀայաստանՀայոց ՑեղասպանությունՎարուժան Գեղամյան

Առնչվող Նորություններ

Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

16 Հուլիս 2025 23:17

Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրա խոսքով՝ քննչական...

Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

«Պետության ինքնիշխան գործն է»․ Կրեմլում արձագանքել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

16 Հուլիս 2025 22:41

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի «ինքնիշխան գործն» է անվանել ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի...

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 19:36

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:...

Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

16 Հուլիս 2025 19:00

Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

16 Հուլիս 2025 18:53

Կարապետյանի աջակիցները քաղաքական ուժ են ձևավորում, որից ՔՊ-ն անհանգիստ է․ ԶԼՄ

Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ էղեք․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

16 Հուլիս 2025 18:05

Ավելին
  • Լուրեր
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին

16 Հուլիս 2025 23:58

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատար է շրջվել, պարունակությունը թափվում է Ողջի գետը․ ԶԼՄ

16 Հուլիս 2025 23:38
Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

16 Հուլիս 2025 23:17
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

«Պետության ինքնիշխան գործն է»․ Կրեմլում արձագանքել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

16 Հուլիս 2025 22:41
Շմոլ գազի թունավորմամբ Սպիտակի ԲԿ տեղափոխված 7 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել

16 Հուլիս 2025 21:50
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները 2 ոսկե, 4 արծաթե մեդալ են նվաճել

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները 2 ոսկե, 4 արծաթե մեդալ են նվաճել

16 Հուլիս 2025 21:19
ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել պետական դավաճանության մեղադրանքով ՌԴ-ում ձերբակալված Գլեբ Վերդիյանի գործի մասին

Դատարանը կալանավորել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդուն

16 Հուլիս 2025 20:45
Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 19:36
Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Փաշինյանն Armenia Today-ին հաստատել է Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը

16 Հուլիս 2025 19:30
Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

16 Հուլիս 2025 19:00
Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

16 Հուլիս 2025 18:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ ԿԲ տվյալների

16 Հուլիս 2025 18:44
Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին

Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին

16 Հուլիս 2025 18:42
Կարապետյանի աջակիցները քաղաքական ուժ են ձևավորում, որից ՔՊ-ն անհանգիստ է․ ԶԼՄ

Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ էղեք․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

16 Հուլիս 2025 18:05
ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:56
Ի՞նչ եմ զիջել, ընդհանրապես ոչինչ չեմ զիջել․ Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ եմ զիջել, ընդհանրապես ոչինչ չեմ զիջել․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:34
Ազնիվ ու անկեղծ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ. Փաշինյան

Ազնիվ ու անկեղծ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ. Փաշինյան

16 Հուլիս 2025 17:20
Մենք հետաքրքրված ենք ամերիկյան առաջարկով, քննարկում ենք այն․ Նիկոլ Փաշինյան

Մենք հետաքրքրված ենք ամերիկյան առաջարկով, քննարկում ենք այն․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:05
Ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը. Փաշինյան

Ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը. Փաշինյան

16 Հուլիս 2025 16:21
Ինչքան անհրաժեշտ է, այդքան էլ ծախսել ենք․ Փաշինյանը՝ բյուջեի և «Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին

Ինչքան անհրաժեշտ է, այդքան էլ ծախսել ենք․ Փաշինյանը՝ բյուջեի և «Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին

16 Հուլիս 2025 16:03
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

16 Հուլիս 2025 15:48
Ադրբեջանն այնքան մարդու է հետախուզում, բա ինչո՞ւ են ազատության մեջ․ Փաշինյան

Ադրբեջանն այնքան մարդու է հետախուզում, բա ինչո՞ւ են ազատության մեջ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 15:08
Հայաստանը չի հրաժարվի ճանապարհից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի հրաժարվի ճանապարհից․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 14:57
Փաշինյանը մեկնաբանել է ՀԷՑ-ը միջազգային, նաև թուրքական ընկերությանը վաճառելու հնարավորությունը

Փաշինյանը մեկնաբանել է ՀԷՑ-ը միջազգային, նաև թուրքական ընկերությանը վաճառելու հնարավորությունը

16 Հուլիս 2025 14:38
Ճշմարտությունը պետք է պաշտպանել․ Փաշինյանը՝ հոգևորականներին արձագանքելու բառապաշարի մասին

Ճշմարտությունը պետք է պաշտպանել․ Փաշինյանը՝ հոգևորականներին արձագանքելու բառապաշարի մասին

16 Հուլիս 2025 14:32
Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

16 Հուլիս 2025 14:22
Ինձ չեն կարող նզովել, ես կարող եմ, բայց չեմ նզովում. Նիկոլ Փաշինյան

Ինձ չեն կարող նզովել, ես կարող եմ, բայց չեմ նզովում. Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 13:47
Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

16 Հուլիս 2025 13:22
Այդ բառապաշարով ոչ ոք թող չմրցակցի ինձ հետ․ Փաշինյան

Այդ բառապաշարով ոչ ոք թող չմրցակցի ինձ հետ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 13:18
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է
Սպորտ

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16

Սերբիայում ընթացող Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել...

ԿարդալDetails
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը
Աշխարհում

ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին

16 Հուլիս 2025 23:58

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել մինչև օգոստոսի վերջ Թեհրանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ