Դատարանը թույլ չի տվել «Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) նախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6-ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին:
«Չեն ուզում երևի, որ Հայաստանից հնչի այլընտրանքային իրական կարծիք հայ ժողովրդի շահերի մասին և ճանապարհ են բացում ՔՊ-ին՝ անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»,- հայտարարել է Աշոտյանը` մեկնաբանելով դատարանի որոշումը։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։
Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ Արման Եղոյան
ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, Factor TV-ին հայտնել է ԱԺ Եվրոպական...