ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է Համագործակցության երկրների կողմից Հարավային Կովկասում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ Երևանի և Բաքվի ջանքերին աջակցելու մասին։, News.ru-ի հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։
Նրա խոսքով՝ այս թեման քննարկվում է բոլոր մակարդակների հանդիպումներում, որպեսզի հասկանան, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել տարածաշրջանում լիակատար խաղաղության հասնելու համար։
«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ։ Մենք ուրախ ենք, որ երկու կողմերն էլ այժմ շարժվում են այս ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք մտադիր են հասնել լիակատար խաղաղության»,- ասել է Լեբեդևը։
ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հարավային Կովկասում լարվածության նվազեցման և խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին լիովին աջակցում են Համագործակցության բոլոր անդամները, սակայն դրա համար անհրաժեշտ է Բաքվի և Երեւանի համաձայնությունը։
«Պատերազմական վիճակը անբնական վիճակ է։ Բնական վիճակը խաղաղության, բարիդրացիության, համագործակցության վիճակն է։ Մենք պետք է այս բնական վիճակը վերադարձնենք Հարավային Կովկաս։ Մեծ հույս ունենք, որ լիակատար խաղաղություն հաստատելու մտադրության և խաղաղության պայմանագրի հնարավոր մոտալուտ ստորագրման մասին վերջին հայտարարությունները կպսակվեն հաջողությամբ։ Մենք միայն ուրախ կլինեն»,- ընդգծել է Լեբեդևը։
Փետրվարի 2-ին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը հայտարարել էր մարտի 23-27-ը Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ ստեղծելու մտադրության մասին:
Ադրբեջանը Հաագայի դատարան բնապահպանական հայց է ներկայացրել Հայաստանի դեմ
Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով փոխհատուցել «շրջակա միջավայրին հասցված վնասի և Ղարաբաղի ու Արևելյան...