Ականապատ տարածքների մասին հայտարարությունն ԱԱԾ-ն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով, գրել է «Հրապարակ»-ը:
Թերթի տվյալներով՝ ԱԱԾ-ն ականապատ տարածքների մասին հայտարարությունը տարածել է հունվարի 25-ին՝ վարչապետի այցելելությունից հետո, որտեղ նա լսել է տարեկան հաշվետվությունը:
Իր հայտարարության մեջ ԱԱԾ հայտնել էր, որ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ, իսկ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: ԱԱԾ-ն մանրամասնել էր, որ վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել նոր տեղեկամատյաններ:
Բաքուն նոր նկրտումներով էր արձագանքել ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու ՀՀ հայտարարությանը: