«Հայաստան» դաշինքի պատգամավորները ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպեն, գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով խմբակցության աղբյուրին։ Նշվում է, որ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ պատգամավորները կամփոփեն տարվա արդյունքները, ինչպես նաև կքննարկեն խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված առաջիկա անելիքները։
«Մինչև տարեվերջ հանդիպում կլինի։ Կամփոփենք անցնող տարվա արդյունքները, մեր ձեռքբերումները, բացթողումները, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև առաջիկա անելիքները»,- խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին ստացել էր պատգամավորի մանդատը և նոյեմբերի 14-ին երդվել Ազգային ժողովի նիստում։
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում...