Բոլոր ենթակառուցվածները՝ ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը պետք է գործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն իր բացման խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Յուրաքանչյուր պետություն պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաների սահմանային, մաքսային հսկողությունը և բոլոր ենթակառուցվածքների անվտանգությունը, այդ թվում՝ դրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը»,- ընդգծել է վարչապետը:
Նրա խոսքով՝ երկրները ենթակառուցվածքները պետք է օգտագործեն հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքների մասին՝ վարչապետը վերահաստատել է ՀՀ հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Գերիների փոխանակումը նա զրոյական կետ է համարել, որից «կկարողանան առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում։