• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հուլիս 2025 01:43
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան՝ Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախությունների ֆոնին․ Politico

Արտաքին քաղաքական, Քաղաքականություն,
24 Հոկտեմբեր 2023 14:30
ShareShareShare
Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան՝ Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախությունների ֆոնին․ Politico
telegram

Փարիզը զինտեխնիկա է ուղարկում Երևանին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մտավախությունների ֆոնին, գրում է Politico-ն։ Հրատարակությունը նշում է, որ ֆրանսիական զենքի վաճառքի մասին հայտարարությունը հնչել է ընդամենը մեկ ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը հաղթանակ հռչակեց Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո, որն ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 100,000 էթնիկ հայերին լքել իրենց տները:

«Մտահոգությունը, ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, թերևս այն է, որ սրանով Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումները չեն ավարտվում, և բոլոր հայացքներն այժմ ուղղված են «Զանգեզուրի միջանցքին», այն հողատարածքին, որն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով: Վտանգն այն է, որ Բաքվի ԶՈւ ևս մեկ այլ քայլը կարող է ավելի լայն հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում, տարածաշրջանում, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանն ունեն հիմնական ռազմավարական հետաքրքրություններ»,- ասվում է Politico-ի հոդվածում:

Ֆրանսիան՝ Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող երկիրը, հասկացրել է, որ մտադիր չէ կողքից հետևելու, հավելել է թերթը՝ մատնանշելով, որ Արևմուտքի քաղաքական աջակցությունն աճում է այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է հեռանալ Ռուսաստանից: Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 13-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Երևանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի։

Հոդվածում նշվում է, որ Փարիզն սկսել է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Երևանի հետ 2022 թվականի սեպտեմբերին, սակայն ադրբեջանական հարձակումն արագացրել է ռազմական կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։ Սեպտեմբերին Փարիզը ռազմական կցորդ է ուղարկել Հայաստանի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատուն։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանը հոկտեմբերի 23-ին պայմանագիր է ստորագրել Thales-ի կողմից արտադրված երեք Ground Master 200 ռադարների գնման և մեկ այլ պայմանագիր Safran-ի հետ սարքավորումների, այդ թվում՝ հեռադիտակների և սենսորների համար: Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են նաև MBDA-ի կողմից արտադրված «Միստրալ» հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգի գնման գործընթացը սկսելու մտադրության արձանագրություն։

Politico-ն ընդգծում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել է նույն օրը, երբ Ադրբեջանն սկսել է Թուրքիայի հետ համատեղ խոշոր զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում և Իրանի հետ սահմանի մոտ։

Հրապարակման համաձայն՝ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստյան Լեկորնուն ասել է, որ մոտ ապագայում Հայաստան կուղարկեն ֆրանսիացի զինվորականի՝ որպես պաշտպանության խորհրդատու՝ զինված ուժերի պատրաստման հարցերով։ Ֆրանսիան կպատրաստի հայ զինվորներին և կօգնի Երևանին փորձարկել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը՝ հայտնաբերելու «կույր գոտիները»։

Թերթը հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ զրույցում Փարիզին մեղադրել էր լարվածություն հրահրելու մեջ։ Ալիևը կարծիք էր հայտնել, որ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը մոտեցում է, որը չի ծառայում խաղաղությանը, այլ ուղղված է նոր հակամարտություն հրահրելուն»։ 

«Ալիևը և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս մեղադրել են Ֆրանսիային «նեոգաղութատիրության» մեջ, և Բաքուն նույնիսկ աշխատանքային խումբ է ստեղծել, որի խնդիրն է «ամբողջովին վերացնել» այն, ինչ նա անվանում է Ֆրանսիայի կայսերական հավակնություններ», – նշվում է հոդվածում։

Լեկորնուն պատասխանել է Ֆրանսիայի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներին, թե ֆրանսիական զենքը կարող է օգտագործվել պատերազմ սկսելու համար։

«Սրանք սպառազինության համակարգեր են, որոնք իրենց բնույթով կարող են տեղակայվել Հայաստանի տարածքում միայն ագրեսիայի դեպքում։ Ոչ ոք չի կարող մեղադրել ինքնիշխան պետությանը՝ իր երկինքը և նրա տակ ապրող բնակչությանը պաշտպանելու համար»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Հոկտեմբերի 23-ին Լեկորնուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ 




telegram
Tags: АрменияԶենքՎաճառքՖրանսիա

Առնչվող Նորություններ

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբանների...

Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

02 Հուլիս 2025 22:52

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:20

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:15

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

02 Հուլիս 2025 21:09

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ ռուսական կողմին բողոք է ներկայացվել «երկու երկրների միջև...

Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի դեմ քրվարույթ է հարուցվել ԶԼՄ-ների երկու նյութի հիման վրա

02 Հուլիս 2025 20:41

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել «Տաշիր»...

Ավելին
  • Լուրեր
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38
Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

02 Հուլիս 2025 23:58
Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters մրցաշարի կիսաեզրափակիչ

Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի երրորդ շրջան

02 Հուլիս 2025 23:47
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին առավելագույն զգուշության կոչ է արել

02 Հուլիս 2025 23:30
Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

02 Հուլիս 2025 22:52
Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:20
Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:15
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Փեզեշքիանն ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օրենքը

02 Հուլիս 2025 22:06
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

02 Հուլիս 2025 21:31
ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

02 Հուլիս 2025 21:09
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի դեմ քրվարույթ է հարուցվել ԶԼՄ-ների երկու նյութի հիման վրա

02 Հուլիս 2025 20:41
Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

02 Հուլիս 2025 20:13
Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէ՞ր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէ՞ր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

02 Հուլիս 2025 19:35
ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

02 Հուլիս 2025 19:06
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

02 Հուլիս 2025 18:50
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

02 Հուլիս 2025 18:24
«Գրում են նրանք, ամաչում են մյուսները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

«Գրում են նրանք, ամաչում են մյուսները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

02 Հուլիս 2025 18:22
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

02 Հուլիս 2025 18:19
Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

02 Հուլիս 2025 18:13
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

02 Հուլիս 2025 18:02
Глава Минэка Армении сообщил данные экспорта абрикосов в Россию за июнь

Հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ նախարար

02 Հուլիս 2025 17:55
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

02 Հուլիս 2025 17:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

02 Հուլիս 2025 16:23
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

ՔԿ-ն մանրամասնել է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությունների հիմքերը

02 Հուլիս 2025 16:19
Սամվել Կարապետյանը հայ հասարակությանը կոչ է արել համախմբվել Ադրբեջանում պահվող հայ գերիների շուրջ

«Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է». պաշտպանը մեկնաբանել է նրա՝ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը

02 Հուլիս 2025 16:08
Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ․ ՀԿԿ

02 Հուլիս 2025 15:43
Իրանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի նախագահը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

02 Հուլիս 2025 14:56
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

ՀԷՑ-ի աշխատակիցներին «մշուշոտ ապագայում» աշխատանքից ազատման դեպքում «Տաշիր» ընկերությունները համարժեք պայմաններով աշխատանք կառաջարկի

02 Հուլիս 2025 14:40
Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ

ՔԿ-ն հանցավոր խմբի նկատմամբ 107 դրվագով քրեական հետապնդում է հարուցել

02 Հուլիս 2025 14:21
Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

02 Հուլիս 2025 14:06
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբանների...

ԿարդալDetails
Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում
Սպորտ

Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

02 Հուլիս 2025 23:58

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Ստամբուլում կայացած AIBA Pro 7 մրցաշարում, հայտնում է Sportrac-ը: Բաչկովը ժամանակից շուտ հաղթել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ