Հայկական կողմն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նա կոչ է արել սպասել Ադրբեջանի արձագանքին, Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված ուղենիշներին, որից հետո կարելի կլինի խոսել ընդհանուր կարգավորման գործընթացի հեռանկարների մասին:
Կոստանյանը պատասխանել է նաև Բրյուսելում Ադրբեջանի հետ հանդիպման մասին հարցին: «Բրյուսելյան հանդիպման հստակ օր ունենալու համար անհրաժեշտ է, որ նախ ադրբեջանական կողմը հաստատի իր մասնակցությունը, որից հետո հստակ օր կկարողանանք ֆիքսել»,- հավելել է փոխնախարարը:
Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայաստանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մասին