«Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետի ավարտին քիչ է մնացել և պաշտոնը ստանձնելու համար իշխանության ներսում 3 թեկնածուի անուն է պտտվում, հայտնել է «Ժողովուրդը»:
Թերթի տեղեկություններով՝ դատավոր դառնալու համար պայքարում են ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: Վերջինս ընտրվել է 9 տարով: