Վաշինգտոնում նախատեսվող Երևան-Բաքու քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն Արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։
Թուրքիայի իշխանությունները հայկական «Վերադարձ» ժողովրդական անսամբլին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնի
Թուրքիայի Թունջելի նահանգի իշխանություններն արգելել են Համշենի հայկական ժառանգությունն ուսումնասիրող և տարածող «Վերադարձ» ժողովրդական անսամբլի ելույթը Մունզուրի 23-րդ մշակույթի և...