Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններում պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրվել է։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։ Առաջադրման մասին դիմում են ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մտնում են դաշինքի մեջ:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հաստատել է ընտրությունների ժամանակացույցը։ Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա մարտի 19-ից մինչև մարտի 23-ը, որից հետո մարտի 31-ին կհայտարարվի հավակնորդների ցուցակը: Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների կամ դաշինքների թեկնածուների ցուցակները կընդունի մարտի 24-ը ներառյալ։ Ընտրությունների անցկացման մասին հրամանագիրն Էրդողանը ստորագրել է մարտի 10-ին։
Թուրքիայի գործող նախագահի գլխավոր մրցակիցը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք» կուսակցության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։