ԵԱՀԿ-ում տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքների վերաբերյալ իմ տպավորությունն այն է, որ միջազգային հանրությունը բավականին լավ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այդ թվում, թե ում կողմից ինչ է խախտվում, այդ թվում, թե ո՞ւմ կողմից ի՞նչ է արվում»,-հավելեց նա։
Ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ վաղ թե ուշ այս դիրքորոշումները կոնկրետ արդյունքների են հանգեցնելու։
Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումներին՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լաչինի միջանցքի վերաբերյալ, Միրզոյանը նշեց, որ փաստաթուղթ էր շրջանառվում, որը, ցավոք, ընդունել չեղավ։ «Այն ընդունելի չեղավ առանձին երկրների, նաև՝ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց քննարկումները շարունակվում են ՄԱԿ-ում», – հայտարարեց Միրզոյանը։