ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն Հայաստանին 60 մլն $ օգնություն կհատկացվի Տնտեսական զարգացման համար, ևս 2 մլն $՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։
«Ուրախ եմ, որ դաշնային բյուջեն ներառում է Հայաստանին 60 մլն $-ի և 2 մլն $-ի չափով աննախադեպ տնտեսական օգնություն Արցախում ականազերծման համար։ Դա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը», – գրել է Փալոնը Twitter-ում։