ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին շնորհավորեց «հայկական ժողովրդավարության նոր հաղթանակի ու նվաճումների առթիվ»:
Նա սարկազմով ժողովրդավարության նոր նվաճում անվանեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանին, ԲԴԽ ղեկավարի պաշտոնում Կարեն Անդրեասյանին ընտրելը, որոնք երկուսն էլ ՔՊ անդամներ են եղել: Վարդանյանն առանձնացրեց նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի ընտրությունը, որի ուղեղը, պատգամավորի խոսքով կազմված է միայն «Մարտի մեկ» բառակապակցությունից: Չմոռացավ նաև ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին, որը, պատգամավորի խոսքով՝ նույն տեղից է:
«Տարօրինակ է, որ միջազգային կառույցները չեն ողջունւմ, չեն արձանագրում այս առաջընթացը»,- ասաց Վարդանյանը:
Վարդանյանն իր խոսքում այս իշխանություններին անվանդեց մուտանտների իշխանություն, ասաց, որ նրանք ախտահարում են նաև հասարակությանը, ուստի լուծումն այն է, որ կամ մեկուսացվեն, կամ չեզոքացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: