Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո հարուցվել է քրեական գործ։ Տենդերին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ORSIS-ի ներկայացուցչին։
2019 թվականի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր տենդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։
Տենդերի փակվելուց հետո հետո ռուսական ընկերությունը դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մրցույթի վերաբերյալ իրավիճակը պարզելու համար իրենք արդեն դիմել են Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդին։ ՀՀ ՊՆ-ն հաստատել է քրեական գործի հարուցման փաստը։ Գործը նախաքննության փուլում է։
Նշենք, որ ORSIS-ը, որպես Промтехнологии ընկերության մաս, ռազմական զինամթերքի շուկայում գործում է արդեն 8 տարի։ Ընկերությունը տարիների շարունակ Հայաստանին փամփուշտներ, ռազմական օպտիկա և այլ սարքավորումներ է մատակարարել։
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան
Հայաստանը համաձայնության է եկել Պաղեստինի հետ և Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, հայտարարել է ՀՀ...