Օգոստոսին մենք շարունակելու ենք մեր մարզային այցելությունները։ Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրն այս հրապարակում հրավիրում ենք համահայասատանյան հանրահավաք։ Այդ նույնը օրը հանրահավաք է պլանավորված նաև Ստեփանակերտում։ Դա չի նշանակում, սակայն, որ մինչ այդ օրը անհրաժեշտության դեպքում հանրահավաքներ չենք ունենալու», – հայտարարեց նա։