Զինված ուժերի սպայական կազմը համալրել են ութ աղջիկներ։ Այս մասին իր Ֆեյբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական «Լեյտենանտ» զինվորական կոչում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհանիսյանը նշել է, որ նորաթուխ լեյտենանտները Շիրակի Պետական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են:
«Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի՛ աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Գալստանյանի գործի կարևոր տեղեկությունները փոխանցելու ենք ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչներին․ Խուդոյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քննիչին` իրենց հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու համար, տեղեկացրել է...