ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանցեյանը անհեթեթություն է համարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը։ Այս մասին փոխանցում է News.am-ը:
Ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։
Վանեցյանը հերքել է նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ: «Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապնվել է, եթե ցանկանում են իմանալ՝ ով է այդ մարդը, թող դիմեն Ազգային անվտանգության ծառայություն, եթե ԱԱԾ-ն կորոշի բացահայտել այդ մարդուն, թող բացահայտեն, ես իրենց ասած մայորը չեմ, սա հստակ եւ պաշտոնապես ասում եմ»,-հավելել է ԱԱԾ նախկին ղեկավարը։
Թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Մեծամորի ատոմակայանն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչական արշավը խթանում է խուճապը, իսկ թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Հայաստանի Մեծամորի...