Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին. Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և ձեռնարկվելիք առաջիկա քայլերի շուրջ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։
Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ՝ այդ կոնտեքստում կարևորելով նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով:
Թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Մեծամորի ատոմակայանն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչական արշավը խթանում է խուճապը, իսկ թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Հայաստանի Մեծամորի...