ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը քաղաքական հետապնդում չի համարում «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելը: Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:
Կոնջորյանի խոսքով՝ քաղաքական հետապնդում կարող է լինել քաղաքական գործիչների նկատմամբ:
«Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, գործում է լիովին ժողովրդավարական համակարգ: Այն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն: Ես կարծում եմ, որ զուր են ջանքերը երևույթների վրա քաղաքական շղարշ քաշելու, որոնք ամենևին քաղաքական չեն»,- ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ոստիկանություն բերման էին ենթարկվել ապօրինի զենք, զինամթերք պահելու և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքներով: Ժամեր անց նրանք բաց են թողնվել։
Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նա ակնհայտ սուտ է...