• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Մայիս 2025 18:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ Ո՞վ է Ծառուկյանի «Կոտայք» գարեջրի գործարանի գնորդը, Թալինում ընդդիմությունը հանձնվե՞լ է

Հասարակություն, Քաղաքականություն,
12 Ապրիլ 2022 09:53
ShareShareShare
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա
telegram

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը: Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը գործարար Սուքիասյանների հետ վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Խաչատուր Սուքիասյանը Գարեգին Մկրտչյանի «տանիքն» է, որի արդյունքում էլ վերջինիս հաջողվել է Ծառուկյանից գնել գործարանը: Օրաթերթը փորձել է կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատեր Գարեգին Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում ինքն է գնել գործարանը, ու ինչ կապ ունի Սուքիասյանն այդ գործարանի հետ: Նախ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ քաղաքական գործիչ չէ, գործարար է ու որեւէ ցանկություն չունի ներքաշվելու ներքաղաքական նման հարցերում»:

«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում որոշել են գնալ նոր արտահերթ ընտրությունների: Հաշվի առնելով, որ տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիր ուժերը, համայնքային իշխանությունը նրանցից գողանալու պատճառով, հրաժարվում էին մասնակցել ավագանու նիստերին, այդկերպ, ըստ էության, խափանելով նշանակովի համայնքապետարանի գործունեությունը: Այն, որ ընդդիմադիր ավագանու անդամները հրաժարվել են ավագանու նիստերին մասնակցելուց, հայտարարել են հենց իրենք` ընդդիմադիրները եւ ոչ մեկ անգամ: Այսօր, սակայն, Թալինի մեր աղբյուրները պնդում են, որ բավական ուշագրավ գործընթաց է նկատվում: Երբ արդեն քաղաքական մեծամասնությունը որոշել է վերջնականապես գնալ արտահերթ ընտրությունների, ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք էլ, ինչպես տեղի մեր աղբյուրն է փաստում. «Հլու-հնազանդ համաձայն են գնալ եւ մասնակցել ավագանու նիստերին եւ աշխատել այն համայնքապետի հետ, ում հետ դեռ մի քանի օր առաջ, մինչեւ նոր ընտրությունների մասին հայտարարվելը, ոչ մի ցանկություն չունեին աշխատելու, ավելին՝ բառ փոխանակելու»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում ուշագրավ զարգացումներ են ընթանում։ Մասնավորաբար, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներից ելնելով՝ բավականին ակտիվ է խորհրդարանական ընդդիմությունը, որը փորձում է կիրառել նոր գործիքակազմեր։ Թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ տեղեկատվական դաշտում բավական ակտիվ գործունեություն է իրականացնում նաև իշխանությունը, մասնավորաբար տոտալ գրոհ է սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք տեղեկություններ ունենք, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մոտ մեկ տասնյակ նոր կայքեր են բացվել, որոնք ակտիվ «տիրաժավորվում» են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից։ Այդ ռեսուրսների հիմնական խնդիրը ոչ այնքան իշխանությունների գովերգումն է, որքան տեղեկատվական դաշտում ակտիվ ընդդիմադիր գործիչներին ուղղված վարկաբեկիչ արշավը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա 1 ամիսը, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Արդյունքում մակագրումը կատարվում է ձեռքով: Այս իրավիճակին զուգահեռ՝ մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում են, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է բավականին հաճախ գտնվում Վճռաբեկ դատարանում, եւ վերջին անգամ դատավորները նկատել են ապրիլի 4-ին, որ Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ է գտնվում Գագիկ Ջհանգիրյանի ծառայողական ավտոմեքենան, եւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Վճռաբեկում մնացել է մոտ 3-4 ժամ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը, որի մասին գրել էինք, գրեթե պատրաստ է։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սունդուկյանի բեմում ներկայացնելու։ Մարությանին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ նա ի սկզբանե մտադիր չի եղել մոնոներկայացում բեմադրել, ցանկացել է նախկին կոլեգաներին ներգրավել՝ «Յոթ ու կեսի» տիպի զիլ ներկայացումով հանդես գալ։ Սակայն նախկին ընկերները մերժել են, քանի որ քաղաքապետ եղած շրջանում նա ոչ մեկի զանգին չի պատասխանել, ոչ մեկին ոչ մի հարցում չի ընդառաջել, նրանից նեղացած են։ Ուստի որոշել է միայնակ բեմ բարձրանալ՝ Վարդան Պետրոսյանի նման։ Ներկայացումն իրականում քաղաքական մուտքի նախերգանքն է լինելու, քաղաքական դաժան քննադատություն՝ ուղղված նախկին գործընկերներին՝ ՔՊ-ին։ Սակայն մի մասին ավելի շատ է թիրախավորելու, քան մյուսներին»։

telegram
Tags: ԹերթերԾառուկյանմամուլ

Առնչվող Նորություններ

ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

09 Մայիս 2025 18:36

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել, Եվրոպայի օրվան նվիրված իր ուղերձում նշել է ԵՄ դեսպան...

Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը

ՀԱՊԿ զինծառայողների մասնակցությունը Հաղթանակի շքերթին խորհրդանշում է կազմակերպության երկրների միասնությունը. Սերդյուկով

09 Մայիս 2025 17:59

ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողների մասնակցությունը Հաղթանակի շքերթին Կարմիր հրապարակում խորհրդանշում է կազմակերպության երկրների միասնությունը, հայտարարել է դաշինքի միացյալ շտաբի պետ...

Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը

Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը

09 Մայիս 2025 17:49

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մոտ 30...

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել նրանց Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել նրանց Հաղթանակի 80-ամյակի առթիվ

09 Մայիս 2025 17:15

Փաշինյանին աղաչել եմ հետ կանչի մանդատը վայր դնելու խնդրանքը, բայց հրաժարվել է. Աղազարյան

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց․ Աղազարյան

09 Մայիս 2025 16:40

ՄԱՍԿ-ը նախաձեռնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ իմփիչմենթ, հայտարարել է կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։Նա տեղեկացրել է, որ...

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

09 Մայիս 2025 16:17

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ։ Նա այդ մասին հայտնեց Armenia Today-ին...

Ավելին
  • Լուրեր
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

09 Մայիս 2025 18:42
ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

09 Մայիս 2025 18:36
Բոլոր երկրներին խաղաղության կոչ եմ անում․ Հռոմի պապ Լեո XIV-րդը Վատիկանում ողջունել է հավատացյալներին

Նորընտիր Հռոմի պապը հույս է հայտնել, որ իր ընտրությունը կօգնի լույս բերել «աշխարհի մութ գիշերներին»

09 Մայիս 2025 18:21
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը

ՀԱՊԿ զինծառայողների մասնակցությունը Հաղթանակի շքերթին խորհրդանշում է կազմակերպության երկրների միասնությունը. Սերդյուկով

09 Մայիս 2025 17:59
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը

Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը

09 Մայիս 2025 17:49

Երևանի մոլերից մեկում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ

09 Մայիս 2025 17:39
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել նրանց Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել նրանց Հաղթանակի 80-ամյակի առթիվ

09 Մայիս 2025 17:15
Փաշինյանին աղաչել եմ հետ կանչի մանդատը վայր դնելու խնդրանքը, բայց հրաժարվել է. Աղազարյան

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց․ Աղազարյան

09 Մայիս 2025 16:40
Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

09 Մայիս 2025 16:17
Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան

Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան

09 Մայիս 2025 15:35
Թբիլիսիից հասել եմ Պրահա․ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Կարապետյան

Թբիլիսիից հասել եմ Պրահա․ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Կարապետյան

09 Մայիս 2025 15:22
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլ է իրականացնում

Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլ է իրականացնում

09 Մայիս 2025 15:06
Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին

09 Մայիս 2025 14:37
Երևանում բացվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության մասնակից է

Երևանում բացվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության մասնակից է

09 Մայիս 2025 14:20
Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

09 Մայիս 2025 14:11
ԼՂ-ն հրաժարվել է Սոֆիայի հանդիպումից, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում․ Միրզոյան

Խոսակցություն կա, բայց շոշափելի արդյունք` առայժմ ոչ. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

09 Մայիս 2025 13:52
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

09 Մայիս 2025 13:39
Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն

Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն

09 Մայիս 2025 13:23
«Մոսկվան արցունքներին չի հավատում»․ Շարմազանովը՝ Փաշինյանի ՌԴ այցի մասին

«Մոսկվան արցունքներին չի հավատում»․ Շարմազանովը՝ Փաշինյանի ՌԴ այցի մասին

09 Մայիս 2025 13:15
Արմեն Գրիգորյանը «ղալլաթ» է անում․ պատերազմի մասնակիցը՝ Մայիսի 9-ը եռատոն չհամարելու մասին

Արմեն Գրիգորյանը «ղալլաթ» է անում․ պատերազմի մասնակիցը՝ Մայիսի 9-ը եռատոն չհամարելու մասին

09 Մայիս 2025 12:37
ՄԱՊ ընկերությունում կրճատումներ են․ ԶԼՄ

ՄԱՊ ընկերությունում կրճատումներ են․ ԶԼՄ

09 Մայիս 2025 12:23
«Հիասթափված եմ, պետք է գնա», «ոչ մի շարժում հիմա չի հաջողի»․ քաղաքացիները՝ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնության մասին

«Հիասթափված եմ, պետք է գնա», «ոչ մի շարժում հիմա չի հաջողի»․ քաղաքացիները՝ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնության մասին

09 Մայիս 2025 12:08
Փաշինյանի «արևմտյան հեքիաթները» տապալվեցին, փորձում է լեզու գտնել ՌԴ-ի հետ․ Խաչիկյան

Փաշինյանի «արևմտյան հեքիաթները» տապալվեցին, փորձում է լեզու գտնել ՌԴ-ի հետ․ Խաչիկյան

09 Մայիս 2025 12:00
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրք են մատուցել

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրք են մատուցել

09 Մայիս 2025 11:50
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ ՊՆ

Խնածախում կրակոցները շարունակվում են և առավել թիրախային են դարձել. ԶԼՄ

09 Մայիս 2025 11:45
Որևէ մեկն իրավունք չունի մի մասնիկ հանել եռատոնից․ Րաֆֆի Հովհաննիսյան

Որևէ մեկն իրավունք չունի մի մասնիկ հանել եռատոնից․ Րաֆֆի Հովհաննիսյան

09 Մայիս 2025 11:38
Ինչո՞ւ Բաքուն ՀՀ-ի հետ պայմանագիր չի ստորագրի, և ինչպե՞ս Թուրքիան իր «պլան-մինիմումը» կատարեց. Բալասանյանը՝ տարածաշրջանային զարգացումների մասին

Ինչո՞ւ Բաքուն ՀՀ-ի հետ պայմանագիր չի ստորագրի, և ինչպե՞ս Թուրքիան իր «պլան-մինիմումը» կատարեց. Բալասանյանը՝ տարածաշրջանային զարգացումների մասին

09 Մայիս 2025 11:38
Նահատակների, գերիների համար աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով զորացնել մեր ժողովրդին․ Գարեգին 2-րդ

Նահատակների, գերիների համար աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով զորացնել մեր ժողովրդին․ Գարեգին 2-րդ

09 Մայիս 2025 11:28
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկում է Հաղթանակի օրվա շքերթը, ներկա է նաև Փաշինյանը (ուղիղ)

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկում է Հաղթանակի օրվա շքերթը, ներկա է նաև Փաշինյանը (ուղիղ)

09 Մայիս 2025 11:13
Հնդկաստանի և Պակիստանի միջև փոխհրաձգությունը շարունակվել է

Հնդկաստանի և Պակիստանի միջև փոխհրաձգությունը շարունակվել է

09 Մայիս 2025 10:58
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ
Սպորտ

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

09 Մայիս 2025 18:42

Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հաղորդել է Sovsport.ru-ն։ Խաչանովը հաղթահարել է...

ԿարդալDetails
ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս
Արտաքին քաղաքական

ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

09 Մայիս 2025 18:36

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել, Եվրոպայի օրվան նվիրված իր ուղերձում նշել է ԵՄ դեսպան...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ