• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 10:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

Քաղաքականություն,
11 Հունվար 2021 16:06
ShareShareShare
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը
telegram

Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում և ուրախ եմ, որ արձագանքեցիք առաջարկին` համատեղ քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև առկա խնդիրները հաղթահարելու և տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ եռակողմ հանդիպման բացման խոսքում:

«Ռուսաստանը գնահատում է գործընկերությունն ու բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներն ու ժողովուրդները, ուստի մենք հետևում էինք զինված հակամարտության վերսկսմանը՝ մարդկանց ճակատագրի անկեղծ մտահոգությամբ»,- ասաց Պուտինը:

Լայնամասշտաբ ռազմական գործողությունները, ըստ Ռուսաստանի առաջնորդի, հանգեցրեցին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ծանր իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ արյունահեղությունը դադարեցնելու, իրավիճակը կայունացնելու և կայուն հրադադարի ռեժիմին ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի դրական ընկալման համար: Նա հավելեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները քրտնաջան աշխատել են այս բարդ խնդիրը լուծելու համար:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ եռակողմ հայտարարությունը հիմնականում վերաբերում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը, ռուս խաղաղապահների տարածաշրջան գործուղմանը և ռազմական գործողությունների արդյունքում տուժած խաղաղ բնակչությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելուն:

«Հատկապես ուզում եմ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական զարգացումներին, և մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները ՄԽ համանախագահների հետ»,- ասաց Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը գոհունակությամբ նշեց, որ եռակողմ համաձայնագրերը շարունակաբար իրականացվում են, ինչը անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար՝ արդար հիմքի վրա` հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով:

Ռուս խաղաղապահների ջանքերով տարածաշրջանում այժմ իրավիճակը հանգիստ է, և շատ բան է արվում նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար, ասել է Վլադիմիր Պուտինը:

«Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների և մահացածների մարմինների փոխանակում: Հումանիտար արձագանքման կենտրոնը հաջողությամբ գործում է, որի շրջանակներում մեր երկրների մասնագետները լուծում են բնակավայրերում բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքների վերակառուցման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հրատապ հարցեր»,- նշել է Ռուսաստանի Դաշնության Նախագահը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այսօր կարևոր է նախանշել կարգավորման առանցքային ոլորտներում հետագա քայլերը անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում:

«Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանն առնչվող հարցեր: Առանձնահատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանների բացման խնդիրը: Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», – ասաց ՌԴ նախագահը:

Նա հույս հայտնեց, որ բանակցությունները կընթանան գործարար մթնոլորտում և կծառայեն տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության և առաջադեմ զարգացման ապահովմանը:

telegram

Առնչվող Նորություններ

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18

Հայաստանում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին, սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ...

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 09:35

Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կղեկավարի իր նախաձեռնությամբ ստեղծվող նոր քաղաքական ուժը, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Տաշիր» խմբի...

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ առաջարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և...

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

26 Հուլիս 2025 21:54

Հուլիսի 20-29-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...

ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

26 Հուլիս 2025 14:33

ՀԷՑ-ի իրացման նորանշանակ փոխտնօրեն, «Երևանի էներգաիրացման սպասարկման տնօրեն» Արման Սմբատյանը պաշտոնը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ քշելու և...

Ավելին
  • Լուրեր
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2025 09:56
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

28 Հուլիս 2025 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 09:35
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 28-ին

28 Հուլիս 2025 08:17
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

27 Հուլիս 2025 23:30
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը հունիսին մահափորձ էր պլանավորել իր դեմ

27 Հուլիս 2025 22:46
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

27 Հուլիս 2025 21:41
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

27 Հուլիս 2025 17:18

Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36
Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27 Հուլիս 2025 16:01
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

27 Հուլիս 2025 15:30
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18

Հայաստանում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին, սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ...

ԿարդալDetails
Հասարակություն

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2025 09:56

Հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ