• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հունիս 2025 02:26
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Նախագահը հանդիպել է սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Քաղաքականություն,
02 Հուլիս 2020 16:58
ShareShareShare
Նախագահը հանդիպել է սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
telegram

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) նախագահ Արա Հովսեփյանը, «Երեմյան փրոջեքթս» ՍՊԸ-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Ինտերնետ պրոջեքտս» ՍՊԸ-ի (Menu.am) սեփականատեր, գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը, «Նավասարդ ագրո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմինե Մելքոնյանը, «Գոլդն գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, «ՍԻՍ նատուրալ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Հակոբյանը, «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Էլինա Մարգարյանը:

Արձանագրելով, որ ստեղծված է իսկապես բավականին բարդ իրավիճակ, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճախ ամենադժվար իրավիճակները նաև նոր հնարավորություններ են բացում: Նախագահը կարևորել է համատեղ ջանքերի գործադրումը, առկա խնդիրների հստակ արձանագրումն ու առավել օպտիմալ լուծումներ գտնելը մի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում անհրաժեշտ է կարգավորել ինչպես բիզնեսի, այնպես էլ աշխատատեղերի խնդիրները:

«Համաշխարհային ամբողջ տնտեսության մեջ կան ոլորտներ, որ պետք է վերակառուցվեն։ Միջին և ավելի երկարաժամկետ առումով մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնելու առողջապահության ոլորտին։ Բնական է, որ այդ ոլորտում ներդրումներն ավելի մեծ ծավալների են լինելու։ Ձեր ոլորտն առավելագույնս զգայուն է։ Դուք այս երկրի ողնաշարն եք,- իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ – Կորոնավիրուսի դժվարություններին զուգահեռ՝ լինելու են տնտեսական մեծ դժվարություններ, այդ թվում՝ պարենի անվտանգության ոլորտում։ Դա համաշխարհային միտում է: Աշխարհը փոխել է մեր առաջնահերթ խնդիրները, և եթե մենք դրանք ճշգրիտ ու ժամանակին վեր չհանենք, ապա հետ կմնանք տնտեսության տարբեր ոլորտներում՝ լինի ՏՏ, արհեստական բանականություն, կենսաբանություն և ամենակարևորներից մեկը՝ պարենի անվտանգություն։

Հայաստանը պետք է շատ խոր և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։ Դրա ճանապարհներից մեկը գուցե հետևյալն է՝ վերագնահատել այն, ինչ ունենք, վերագտնել նոր շուկաներ։ Հոյակապ է, որ մենք, օրինակ՝ ռուսական շուկայում որոշակի տեղ ունենք, բայց մեկ շուկան բավարար չէ հավասարակշռությունը պահելու համար։ Պարենի անվտանգությունը պարենի հավասարակշռված արտադրությունն է և առևտուրը։ Մեր դեպքում լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների և սննդի միջազգային առևտրի կենտրոն։ Մենք պետք է արտահանենք ամենաբարձր որակի ապրանքներ, որովհետև քանակով չենք կարողանալու մրցել։ Մրցունակության ձևակերպումը պետք է ավելի շատ ուղղված լինի որակին: Այսինքն՝ եթե հայկական ծիրան է, ուրեմն պետք է լինի լավագույնը, հայկական կոնյակը՝ լավագույնը, հայկական ջուրը կամ մնացած բոլոր ապրանքները՝ լավագույնը…

Կասկած չկա, որ Հայաստանն ունի գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեծ ներուժ։ Մենք ասում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ՏՏ երկիր, բայց, միաժամանակ, հստակ է, որ Հայաստանը կարող է շատ ավելին անել գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում։ Բավական է այցելել գյուղեր և տեսնել, թե մեր տարածքների ո՞ր մասն է մշակված։ Բավական է գնալ Արցախ և տեսնել, թե ինչ հսկայական ներուժ կա, որ չի օգտագործվում։ Նախընտրելի է, որ բլուրները, գեղեցիկ դաշտերը ոչ թե հանքավայր դառնան, այլ մնան արոտավայրեր։ Հանքարդյունաբերությունը հեռանկարային չէ և վնասում է բնությունը։ Եթե Հայաստանը, օրինակ՝ տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է։ Կա հսկայական շուկա մեր հարևանությամբ՝ Իրանից սկսած մինչև Ծոցի բոլոր երկրներ։

Իմ եզրակացությունը հետևյալն է՝ դժվար է լինելու, պետությունը պետք է իր դերը ստանձնի: Իմ առաջարկությունը հետևյալն է՝ եթե դուք ցանկանում եք օգտագործել նախագահի ինստիտուտը, օգտագործեք այն՝ որպես ձեր ներկայացուցիչ կամ դեսպան: Ես կարծում եմ՝ դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, և այնպես է ստացվել, որ այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են:

Օգտագործեք նախագահական ինստիտուտը՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց, գուցե, արժեքավոր հնարավորությունը:

Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ ձևով համագործակցենք և միասին հասնենք դրական փոփոխությունների»:

Գործարարներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի ազդեցությանն իրենց գործունեության ոլորտների վրա և խոսել այդ ուղղությունների զարգացման հեռանկարների մասին: Հանրապետության նախագահի առաջարկով նրանք ներկայացրել են նաև ներկայումս իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, հնարավոր ռիսկերը: Անդրադարձ է եղել մասնավորապես հողատարածքների արդյունավետ կառավարման, արտահանման շուկաների ընդլայնման հարցերին, ինչպես նաև՝ հարկային արտոնությունների, աշխատատեղերի պահպանման և մի շարք այլ խնդիրների:

telegram

Առնչվող Նորություններ

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19

Իշխանությունների և ընդդիմության փոխադարձ արշավը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ, գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ»...

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանին և...

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնվում է Շվեյցարիայում և, ամենայն հավանականությամբ, այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական պատասխան չի...

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

31 Մայիս 2025 13:22

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները նախընտրում են մնալ բարձրակարգ հյուրանոցներում՝ բյուջեի հաշվին, նույնիսկ Հայաստանի մարզեր գործուղումների ժամանակ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում...

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

31 Մայիս 2025 12:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ օրն անընդմեջ սոցիալական ցանցերում շարունակում է քննադատել հոգևորականներին՝ պնդելով, որ եպիսկոպոսները, Գարեգին Բ կաթողիկոսի գիտությամբ, վարում...

Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

ՀՀ-ն պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում․ Փաշինյան

30 Մայիս 2025 19:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով հոգևոր դասին ուղղված գրառումները, նշել է, որ պետությունը պետք է մասնակցի կաթողիկոսի ընտրությանը և կաթողիկոսի...

Ավելին
  • Լուրեր
Վրաստանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել

Սպիտակ քաղաքից հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

02 Հունիս 2025 00:56
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը

02 Հունիս 2025 00:36
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայում հրադադարի մասին համաձայնության են եկել

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ վերադառնալ Գազայի շուրջ բանակցություններին

01 Հունիս 2025 23:58
Ռաֆալ Տշասկովսկին հաղթում է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռաֆալ Տշասկովսկին հաղթում է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

01 Հունիս 2025 23:33
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին

Reuters-ը հրապարակել է ՌԴ-ի հետ հրադադարի ուկրաինական առաջարկների տեքստը

01 Հունիս 2025 22:56
Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են

Կանադայի 3 նահանգներում հազարավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհների պատճառով

01 Հունիս 2025 22:17
Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ

Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ

01 Հունիս 2025 21:38
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ռուսաստանի հինգ մարզերի օդանավակայանների վրա ուկրաինական հարձակման մասին

01 Հունիս 2025 20:57
Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

01 Հունիս 2025 20:04
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ-նիդերլանդական ցուցադրություն

01 Հունիս 2025 19:18
Շաբաթվա աստղագուշակ․ ի՞նչ է սպասվում

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

01 Հունիս 2025 18:30
Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները

01 Հունիս 2025 17:58
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

01 Հունիս 2025 17:16
Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

Կամուրջների պայթեցման հետևանքով Ռուսաստանում 7 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ տուժել

01 Հունիս 2025 16:21
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19
ՀԷՑ-ը  մեկնաբանել է Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի լուրը

ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը

01 Հունիս 2025 14:23
«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54
Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19
Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

01 Հունիս 2025 12:24
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 10:48
Վրաստանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել
Հասարակություն

Սպիտակ քաղաքից հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

02 Հունիս 2025 00:56

Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Էպիկենտրոնային գոտում...

ԿարդալDetails
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին
Աշխարհում

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը

02 Հունիս 2025 00:36

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը, հայտնում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ