• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Օգոստոս 2025 23:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Փորձագետը գնահատել է Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներն ու դրանց հետևանքները տարածաշրջանի ու Հայաստանի համար

Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան,
17 Մայիս 2023 18:27
ShareShareShare
telegram

Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։

Մայիսի 14-ին կայացած ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 45%-ը։ ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ էր ձայների 50%-ը։ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։

Գործոններ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, երկրորդ փուլի մասին կանխատեսումներ

Փորձագետի կարծիքով՝ Էրդողանը կարողացավ մեծապես հաղթահարել ավերիչ երկրաշարժի բացասական հետևանքները և Թուրքիայում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը իր վերընտրվելու համար։ Իսկ ընդդիմությանը չհաջողվեց օգտվել այդ գործոններից, նշեց Սաֆրաստյանը։

«Էրդողանի հաջողությունը կապված է իշխանական լծակներն օգտագործելու, Էրդողանի՝ առավել փորձառու և խարիզմատիկ քաղաքական գործիչ լինելու, քաղաքական մանիպուլիացիային լիովին տիրապետելու կարողության հետ»,- նշեց նա:

Բացի այդ որոշ քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու համար որոշակի օգնություն է ցուցաբերվել, որը չէր կարող չտալ իր դրական արդյունքը գործող նախագահի համար: Իհարկե այդ օգնությունը պետական գանձարանի հաշվին էր, քանի որ կար տեղեկություն, որ մեծ քանակությամբ արժույթ և ոսկի էր նետվում շուկա թուրքական լիրան պահպանելու համար, ասաց Սաֆրաստյանը:

«Մյուս կողմից, ընդդիմությունը ցույց տվեց, որ չունի այնպիսի փորձառու գործիչ, ինչպիսին Էրդողանն է։ Քըլըչդարօղլուն իրեն զիջում է որպես քաղաքական գործիչ և չէր կարող օգտվել իմ նշած հանգամանքներից։ Բացի այդ, բոլոր 6 հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք միավորվել են Էրդողանի դեմ, ունեն տարբեր նպատակներ, տարբեր քաղաքական ու գաղափարական ուղղություններ։ Նրանց միջև առանձնապես պայմանավորվածություն չկա, սա էլ է իր դերը խաղացել»,- ասաց փորձագետը։

Սաֆրաստյանը պատասխանեց նաև Թուրքիայում իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ կանխատեսումների մասին հարցին։ Նրա կարծիքով, ավելի հավանական է, որ Թուրքիայի գործող նախագահը կհաղթի երկրորդ փուլում։

Քրդական գործոնի նշանակությունը ընտրություններում

«Էրդողանը կարողացավ քրդական երկրորդական մի կուսակցության հետ դաշինք կնքել ու որոշ չափով շահել քրդական համայնքի ձայները: Սակայն պետք է նշել, որ քրդական համայնքի մի մասը և՛ նախորդ, և՛ այս ընտրություններին ձայնը տվել է Էրդողանին: Իսկ այդ փոքր կուսակությունը լրացրեց ձայները»,- ասաց նա: Ըստ փորձագետի, քրդերի ձայներն օգտագործել է ոչ միայն Էրդողանն, այլ նար Քըլըչդարօղլուն: 

Նրա խոսքով՝ ընդդիմությունը փորձել է օգտագործել նաև «քրդական խաղաքարտը»։ «Քըլըչդարօղլուն համաձայնության եկավ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հետ, որն այս ընտրություններին մասնակցում էր մեկ այլ կուսակցության կազմում: Նա իր ձայները կտա նրան երկրորդ փուլում»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով, դա մեծապես պայմանավորված է նրանով, որ բանտում են գտնվում Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության առաջնորդ և հիմնադիրներից մեկը՝ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև մի շարք այլ կուսակցության առաջնորդներ։ Արդյունքում քրդամետ կուսակցությունը մայիսի 14-ի ընտրություններում ավելի քիչ ձայներ ստացավ, քան նախկինում։ «Այսպիսով, քրդական գործոնը, իհարկե, իր դերն ունեցավ, բայց կարծում եմ, որ այն որոշիչ չէր»,- ընդգծեց փորձագետը։

Ինչպես կազդեն ընտրությունների արդյունքները տարածաշրջանի և Հայաստանի վրա

Սաֆրաստյանը շեշտեց, որ, իր կարծիքով, ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածուն պարտվելու է Էրդողանին։ Փորձագետը նաև նշեց, որ ընդդիմությունը պարտություն է կրել նաև խորհրդարանական ընտրություններում, որոնք Թուրքիայում անցկացվել են նախագահական ընտրությունների հետ միաժամանակ։

Նա ընդգծեց, որ Թուրքիայի գործող նախագահի հավանական վերընտրվելը ոչ մի հատուկ փոփոխություն չի մտցնի Անկարայի արտաքին քաղաքականության մեջ։ «Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանի նկատմամբ։ Իմ գնահատմամբ՝ այս քաղաքականությունը ավելի կկոշտանա, կդառնա ավելի ագրեսիվ»,- եզրափակեց փորձագետը։

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: ԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուբեն ՍաֆրաստյանՔեմալ Քըլըչդարօղլու

Առնչվող Նորություններ

Թեհրանը բողոքի նոտաներ է հղել Բաքվին իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ

Թեհրանը բողոքի նոտաներ է հղել Բաքվին իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ

04 Օգոստոս 2025 20:34

Թեհրանը բողոքի նոտաներ է ուղարկել Բաքվին այնտեղ պահվող իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ...

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզում էքսկավատորի ուղղությամբ կրակելու փաստը

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզում էքսկավատորի ուղղությամբ կրակելու փաստը

04 Օգոստոս 2025 19:55

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ կրակելու վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, փոխանցում...

Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

04 Օգոստոս 2025 17:07

ՀՀ վարչապետի աշխատակազմից Armenia Today-ին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը: «Վարչապետ...

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

03 Օգոստոս 2025 21:40

Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս առկա են, հակամարտությունը չի կարող համարվել լիովին ավարտված, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության...

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17

ԱՄՆ վարչակազմն Ադրբեջանի հետ ակտիվորեն քննարկում է Բաքվի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների միանալու հնարավորությունն Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախկինում արաբական...

Ավելին
  • Լուրեր
Արփինե Սարգսյանն Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

Կրակոցի հաստատված փաստ չկա․ ՆԳՆ-ն՝ թիվ 50 ավտոբուսի ուղղությամբ կրակելու մասին

04 Օգոստոս 2025 22:57
Կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի ուղղությամբ․ ԶԼՄ

Կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի ուղղությամբ․ ԶԼՄ

04 Օգոստոս 2025 21:57
«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը

04 Օգոստոս 2025 21:16
Թեհրանը բողոքի նոտաներ է հղել Բաքվին իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ

Թեհրանը բողոքի նոտաներ է հղել Բաքվին իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ

04 Օգոստոս 2025 20:34
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզում էքսկավատորի ուղղությամբ կրակելու փաստը

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզում էքսկավատորի ուղղությամբ կրակելու փաստը

04 Օգոստոս 2025 19:55
Դատարանը երկարաձգել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալների կալանքը

Դատարանը երկարաձգել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալների կալանքը

04 Օգոստոս 2025 19:22
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան. Դատախազություն

04 Օգոստոս 2025 18:58
Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների   խափանման միջոց բացակայելու արգելքը

Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների խափանման միջոց բացակայելու արգելքը

04 Օգոստոս 2025 18:36
Տարադրամի փոխարժեքը փետրվարի 27-ին՝ ըստ ԿԲ տվյալների

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 4-ին՝ ըստ ԿԲ տվյալների

04 Օգոստոս 2025 17:58
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ․ ՊՆ

04 Օգոստոս 2025 17:39
Ստոկհոլմի արբիտրաժը հրաժարվել է լրացնել դատարանի որոշումը՝ Կարապետյանի և ՀՀ-ի միջև գործի վերաբերյալ. Կառավարություն

Ստոկհոլմի արբիտրաժը հրաժարվել է լրացնել դատարանի որոշումը՝ Կարապետյանի և ՀՀ-ի միջև գործի վերաբերյալ. Կառավարություն

04 Օգոստոս 2025 17:32
Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

04 Օգոստոս 2025 17:07
«Պարզապես մնացեք ազատ». Ջենիֆեր Լոպեսը համերգի ընթացքում դիմել է հայերին

«Պարզապես մնացեք ազատ». Ջենիֆեր Լոպեսը համերգի ընթացքում դիմել է հայերին

04 Օգոստոս 2025 16:26
Արդյունաբերականացումն այլընտրանք չունի. Նարեկ Կարապետյանը հայտարարել է երկու նախագծի մասին Վանաձորում

Արդյունաբերականացումն այլընտրանք չունի. Նարեկ Կարապետյանը հայտարարել է երկու նախագծի մասին Վանաձորում

04 Օգոստոս 2025 16:08
Միջազգային օլիմպիադաներում հայ ուսանողներն ու դպրոցականները մեդալներ են նվաճել

Միջազգային օլիմպիադաներում հայ ուսանողներն ու դպրոցականները մեդալներ են նվաճել

04 Օգոստոս 2025 15:42
ԶԼՄ-ն իրավապահների վերջին գործողությունները կապել է Փաշինյան-Ալիև բանակցությունների հետ

ԶԼՄ-ները հայտնում են Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

04 Օգոստոս 2025 14:50
Կամչատկայում սկսել է ժայթքել Կրաշենիննիկովի հրաբուխը

Կամչատկայում սկսել է ժայթքել Կրաշենիննիկովի հրաբուխը

04 Օգոստոս 2025 14:21
Դրամատիկ ծախսեր չեն, որ թոշակառուները լուրջ խնդիր ունենան․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտային քարտի մասին

Դրամատիկ ծախսեր չեն, որ թոշակառուները լուրջ խնդիր ունենան․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտային քարտի մասին

04 Օգոստոս 2025 14:02
Աշոտյանը չպետք է բացակայի իր բնակության վայրից 22:00-08:00-ն. փաստաբանը ներկայացրել է դատարանի որոշումը

Աշոտյանը չպետք է բացակայի իր բնակության վայրից 22:00-08:00-ն. փաստաբանը ներկայացրել է դատարանի որոշումը

04 Օգոստոս 2025 14:00
«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

04 Օգոստոս 2025 13:40
Հսկիչները սարքավորումներով կստուգեն՝ քաղաքացին վճարե՞լ է տրանսպորտի համար, թե՞ ոչ․ փոխքաղաքապետ

Հսկիչները սարքավորումներով կստուգեն՝ քաղաքացին վճարե՞լ է տրանսպորտի համար, թե՞ ոչ․ փոխքաղաքապետ

04 Օգոստոս 2025 13:30
Թղթե QR տոմսերի դուրսբերման պատճառներն էին տեխնիկական և էկոլոգիական խնդիրները․ փոխքաղաքապետ

Թղթե QR տոմսերի դուրսբերման պատճառներն էին տեխնիկական և էկոլոգիական խնդիրները․ փոխքաղաքապետ

04 Օգոստոս 2025 12:46
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

04 Օգոստոս 2025 12:15
Քաղաքապետարանից ներկայացնում են տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները (ուղիղ)

Քաղաքապետարանից ներկայացնում են տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները (ուղիղ)

04 Օգոստոս 2025 12:15
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում օգոստոսին. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացրել

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում օգոստոսին. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացրել

04 Օգոստոս 2025 11:55
«Հայոց լեռների ոգին»․ Գյումրիում կայացավ «Գինոսյանական օրեր» փառատոնը

«Հայոց լեռների ոգին»․ Գյումրիում կայացավ «Գինոսյանական օրեր» փառատոնը

04 Օգոստոս 2025 11:20
Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին (ուղիղ)

Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին (ուղիղ)

04 Օգոստոս 2025 11:00
ՌԴ Լենինգրադի մարզում գնացքը և ավտոբուսը բախվել են․ կա զոհ

ՌԴ Լենինգրադի մարզում գնացքը և ավտոբուսը բախվել են․ կա զոհ

04 Օգոստոս 2025 10:55
ԲԴԽ-ն քննում է դատավոր Վարդան Գրիգորյանի կարգապահական վարույթը (ուղիղ)

ԲԴԽ-ն քննում է դատավոր Վարդան Գրիգորյանի կարգապահական վարույթը (ուղիղ)

04 Օգոստոս 2025 10:30
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է օգոստոսի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

04 Օգոստոս 2025 10:24
Արփինե Սարգսյանն Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել
Հասարակություն

Կրակոցի հաստատված փաստ չկա․ ՆԳՆ-ն՝ թիվ 50 ավտոբուսի ուղղությամբ կրակելու մասին

04 Օգոստոս 2025 22:57

ՆԳՆ-ից չեն հաստատել Երևանում թիվ 50 ավտոբուսի ուղղությամբ կրակելու մասին տարածված տեղեկութունը։ «Այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա»,- Armenia...

ԿարդալDetails
Կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի ուղղությամբ․ ԶԼՄ
Պատահար

Կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի ուղղությամբ․ ԶԼՄ

04 Օգոստոս 2025 21:57

Կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի ուղղությամբ, որի մեջ մի քանի ուղևորներ կային, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ