Խուլիգանության դեպքի առթիվ նավաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպին։
ՔԿ-ից հավելել են, որ ձերբակալված անձինք չկան։
Օգոստոսի 4-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ՔՊ-ական պատգամավորը և որդին ծեծկռտուք են հրահրել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Բագրատյանի որդու հետ կապված միջադեպի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ հայտնելով, որ երեք մասնակից ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե:
168.am-ը գրել էր, որ ծեծկռտուքի պատճառը է հանդիսացել քաղաքացու պահանջը` պատգամավորի 888 86 համարներով «Տոյոտա» մակնիշի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին: Ըստ կայքի՝ հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկե։