Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, ինչպես նաև շուրջ 200 միլիոն դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որով պահանջ է ներկայացվել դատարանին։
Մասնավորապես, Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի պահաջնվում է բռնագանձել 2 անշարժ գույք Երևանում, 2 տրանսպորտային միջոց,124 միլիոն 570 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 79 միլիոն 540 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
2024 թվականի դեկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ՀՀ ԱԻ նախկին նախարար, ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին 5 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Գործով նաև ԱԻՆ այլ պաշտոնյաներ էին անցնում, այդ թվում՝ Հակոբյանը։